8 դեկտեմբերի 2011 - 13:51 AMT
Վենետիկում կանցկացվի վերջին 20 տարիների հայկական ամենանշանակալի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 14 Վենետիկում կանցկացվի ցուցահանդես՝ նվիրված հայ տպագրության 500-ամյակին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Ցուցահանդեսը կոչվելու է «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» և կազմակերպվելու է Իտալիայի նախագահի հովանավորությամբ: Բացմանը ներկա է գտնվելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև բարձրաստիճան այրեր և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

«Կարծում եմ՝ հայկական իշխանությունները Վենետիկից ավելի հարմար տեղ չէին կարող գտնել»,- հայտարարել է Սկապինին: Վենետիկում կանցկացվի վերջին 20 տարիների հայկական ամենանշանակալի ցուցահանդեսը