8 դեկտեմբերի 2011 - 14:02 AMT
Facebook-ը նորից պայքարում է. Դեմ ենք «Փարզիյան սուրճ» սրճարանի բացօթյա հատվածի ապամոնտաժմանը

Facebook սոցիալական ցանցում նորից պայքարում են։ Այս անգամ ցանցի օգտատերերը դեմ են «Փարզիյան սուրճ» սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժմանը։

«Փարիզյան սուրճը» Երևան քաղաքին քաղաքային մշակույթ հաղորդող եզակի սրճարաններից է և չի կարելի այն ապամոնտաժել: Դա ոչ թե մանրավաճառի կրպակ է և ոչ էլ ռաբիզ երաշտություն ու հրավառություններ կրակող օբյեկտ: Եթե իրոք քաղաքապետարանը նման որոշում է կայացրել, ապա դա ծայրահեղ սխալ ու չմտածված որոշում է: Սկսեք ավելի լավ է Օղակաձև զբոսայգու և Նոր Նորքի ճանապարհի, Հրազդան ձորի անճոռնի շինությունների ապամոնտաժումից»,- գրում են facebook-ի օգտատերերը:

Նշվում է, որ Փարիզյանը Երևանին քաղաքակիրթ շունչ հաղորդող սրճարան է և այն ոչ թե պետք է քաղաքային իշխանությունների կողմից նման ստանդարտիզացված մոտեցման արժանանա ու ապամոնտաժվի, այլ հակառակը, Երևանի քաղաքային մշակույթը զարգացնելու հիմնադիրին է և սեփականտիրոջը պետք է խրախուսել, որ նա նման սրճարանների ցանց բացի քաղաքի տարբեր հատվածներում:

«Երևանում շատ բան կա ապամոնտաժելու ու փոխարենը Փարիզյանի նման սրճարաններ հիմնելու: Երևանի կառավարումը պետք է մասնակցային լինի և մենք երևանցիներս պետք է մասնակցենք այնպիսի որոշումների քննարկմանն ու ընդունմանը որոնք վերաբերում են մեր առօրյային, ժամանցին և կյանքին ընդհանարպես»,- նշում են «Փարզիյան սուրճ» սրճարանի բացօթյա հատվածի ապամոնտաժման դեմ պայքարողները։