8 դեկտեմբերի 2011 - 14:21 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն կարող կրկնվել հետխորհրդային տարածքում

Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն կարող կրկնվել հետխորհրդային տարածքում, լինի դա Ադրբեջանը կամ մեկ այլ երկիր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե լիբիական սցենարը կրկնվելու է Ադրբեջանում: Ըստ նրա, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում միանգամայն այլ ավանդույթներ են և վերնախավն այլ իրավիճակում է: «Այսօրվա դրությամբ մենք չունենք լուրջ ազդանշան, որ արաբական հեղափոխության ալիքը կարող է տարածվել նաև հետխորհրդային տարածքի վրա»,-ասել է հայ փորձագետը: Սակայն, նա նշել է, որ դա չի նշանակում, թե Ադրբեջանում չի ակտիվանա պայքարը մարդու իրավունքների համար: