8 դեկտեմբերի 2011 - 16:01 AMT
Գաֆեսճեան արվեստի կենտրոնը հարստացել է նոր ցուցանմուշով

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի սրահներից մեկը հարստացել է ևս մեկ ցուցանմուշով: Ցուցանմուշն արտադրվել է ամերիկյան Mechanical Man ընկերության կողմից:

Ցուցանմուշը վառվող փայտիկով պարուհի է, ով քայլում էր զանազան շքերթների ժամանակ:

Նմանօրինակ արձանիկներն օգտագործվում էին 20-րդ դարի կեսերին որպես գովազդային իր: Արձանիկի ձեռքի փայտիկը լուսավորվում է լամպի միջոցով: Այն In the Mind of the Collector հավաքածուի մասն է կազմում, հայտնում է արվեստի կենտրոնի պաշտոնական կայքը: