Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը կարող է արդեն այս շաբաթ որպես մարզական տնօրեն պայմանագիր կնքել ֆրանսիական «Մոնակո» ակումբի հետ, հաղորդում է championat.com-ը:
Ջորկաեֆֆը 1990-ից 1995 թվականներին «Մոնակոյում» 177 հանդիպում է անցկացրել որպես ֆուտբոլիստ:
Բացի դրանից, դիտարկվում է աշխատանքի համար ակումբում ներգրավել «Նիցցայի» նախկին նախագահ Մորիս Կոենին: Հիշեցնենք, որ այժմ «Մոնակոն» պարտվում է ֆրանսիական լիգա 2-ում: