8 դեկտեմբերի 2011 - 17:46 AMT
Թոմաս դը Վաալ. Ղարաբաղյան հակամարտության ուժային տարբերակով լուծումn անլուրջ է

Ոչ ոք լրջորեն չի ընդունում, որ ղարաբաղյան հակամարտությունը առաջիկա 2 տարիներին կարող է Ադրբեջանի կողմից լուծվել ուժային տարբերակով, քանի որ դա կարող է աղետ դառնալ բոլորի համար: Այդ մասին Ազադլիգ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնի Քարնեգի Ֆոնդի փորձագետ Թոմաս դը Վաալը:

Պատասխանելով այն հարցին, արդյոք կարող է ղարաբաղյան հակամարտությունում ամրապնդվել Ադրբեջանի դերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո, Դը Վաալը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները միևնույն ժամանակ հանդիսանում են ՄԱԿ-ի մշտական անդամներ և «միանշանակ կարող են վետո դնել ՄԱԿ-ի միջոցով խաղաղ գործընթացում փոփոխություններ մտցնելու դեպքում»: