8 դեկտեմբերի 2011 - 18:29 AMT
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի տանը մեկնարկում է Ռուսական կինոյի շաբաթը

Դեկտեմբերի 10-14-ը Երևանում բացվելու է Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում: Շաբաթը բացվելու է Մոսկվայի տանը: Այն կազմակերպել է ՌԴ մշակույթի նախարարությունը «Ֆեսթ-Սինեմա» ընկերության հետ:

Շաբաթվա ընթացքում ներկայացվելու են ամենատարբեր ժանրի ֆիլմեր` Մ. Մախանկոյի «Տղամարդկանց կանացի խաղեր», Ե. Սոկոլովի «Կայսրության աստղը» պատմական դրաման և այլն:

Շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի է ունենալու ՌԴ վաստակավոր արտիստներ Տիմոֆեյ Ֆյոդորովի և Մարինա Յակովլեվայի, ինչպես նաև մի շարք այլ կինոգործիչների ներկայությամբ: