8 դեկտեմբերի 2003 - 21:55 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԿԻՊՐՈՍ
Այսօր Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոս: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասի, Կիպրոս-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նիկոս Անաստասիադեսի, երկրի նախարարների կաբինետի անդամների հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելեն Մելքոնյան վարժարան: