9 դեկտեմբերի 2011 - 10:12 AMT
Տիկնիկային թատրոնում տեղի է ունենալ ռոք համերգ` ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ

Դեկտեմբերի 9-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու Մարդկանց իրավունքներին նվիրված ռոք համերգ:

Համերգը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի, ՄԱԶԾ ու ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակների, ԵԱՀԿ ու Եվրախորհրդի երևանյան գրասենյակների միջոցներով: Համերգին մասնակցում են EXODUS, VOX և «Մհեր Մանուկյան և ընկերները» ռոք խմբերը:

Համերգին աջակցում են ՀՀ ԱԳՆ-ն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: