9 դեկտեմբերի 2011 - 13:01 AMT
Շիրակ Թորոսյան. Հայաստանը կարող է կորցնել իր հյուսիսային դարպասը

«Ես շատ կուզենայի, որպեսզի Ջավախքի խնդիրները Հայաստանի խորհրդարանում բարձրացնեն ջավախահայ ծագումով պատգամավորները»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով` Ջավախքն այսօր Հայաստանի միակ հյուսիսային դարպասն է, իսկ այնտեղ հայ բնակչության արտագաղթ է տեղի ունենում, ինչը ողբերգական է Հայաստանի համար, «քանի որ մենք կորցնում ենք մեր հյուսիսային դարպասը»: «Հայաստանի իշխանությունները պետք է ավելի շատ բան անեն Ջավախքի համար, և Ջավախքը պետք է զգա նրանց աջակցությունը»,- ընդգծել է նա: