9 դեկտեմբերի 2011 - 17:22 AMT
ԱրմենՏելը փոխել է իր սպասարկման սրահներից մեկի հասցեն

Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը, ձգտելով սպասարկումը դարձնել ավելի հարմարավետ և որակյալ` «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է, որ Գարեգին Նժդեհ 5 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը տեղափոխվել է Բագրատունյաց 18 հասցե:

Բջջային և ֆիքսված կապի բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր օգտվում են ընկերության կողմից առաջարկվող ինտերնետ ծառայություններից, կարող են դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակ ամենատարբեր հարցերով` միացում ցանցին կամ որևէ սակագնային փաթեթին, հեռախոսանգերի վերծանում և այլն:

Այժմ Հայաստանում գործում է Beeline 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 24-ը Երևանում: