10 դեկտեմբերի 2011 - 09:40 AMT
Սպիտակ տուն. ԱՄՆ հայտարարությունը Ռուսաստանում ժողովրդավարությանը սատարելու մասին չպետք է զարմացնի

ԱՄՆ հայտարարություններն ի աջակցություն Ռուսաստանում ժողովրդավարության չպետք է զարմացնեն, ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն, այդ թվում Հիլարի Քլինթոնը, մտահոգություն էին հայտնել միջազգային դիտորդների կողմից ՌԴ խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ: Քլինթոնը ընտրություններն անվանել է «անազատ ու անարդար»: ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ վարչակազմի բնորոշումներն անվանեց «անընդունելի», իսկ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մեղադրեց օտարերկրյա պետություններին երկրի գործերին միջամտելու մեջ:

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ «վերբեռնման» ընթացքում էապես բարելավվել են: Եվ մենք հնարավորություններ ենք տեսնում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Միևնույն ժամանակ մենք խորքային երկխոսություն ենք վարում ՌԴ քաղաքացիների ու կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են ունիվերսալ արժեքները:Այնպես որ մեր արտահայտություններն ի սատարումն ժողովրդավարության, չպետք է ոչ ոքի զարմացնեն»,-ասել է Քարնին:

Քարնին կրկին նշել է, որ ԱՄՆ-ին ուրախացրեց ՌԴ նախագահ Մեդվեդևի հայտարարությունը բոլոր խախտումների քննության անհրաժեշտության մասին: