10 դեկտեմբերի 2011 - 10:43 AMT
Իրանը նոր ԷՀԳ է կառուցում Հայաստանի տարածքով՝ Վրաստանով Եվրոպա դուրս գալու ակնկալիքով

Էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները մեծացնելու նպատակով Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև կկառուցվի էլեկտրահաղորդիչ նոր գիծ: Այդ մասին «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը: Ըստ նրա, 400 կՎտ հզորությամբ ԷՀԳ-ն եվրոպական երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար նոր տարանցիկ երթուղի կհանդիսանա:

Բեհզադը մասնավորեցրել է, որ նոր ԷՀԳ-ն կկառուցվի Հայաստանի տարածքով՝ Վրաստանով Եվրոպա դուրս գալու ակնկալիքով: Ներկայումս Իրանի ու Հայաստանի միջև գործում է 230 կՎ լարման ԷՀԳ-ն, ենթադրվում է, որ նոր ԷՀԳ-ն թույլ կտա Իրանից էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան Հայաստանի տարածքով: