10 դեկտեմբերի 2011 - 10:49 AMT
Լևոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը London Chess Classic մրցաշարում

Լևոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը London Chess Classic մրցաշարում: 6-րդ տուրում հայ գրոսմայստերը հանդիպեց Մայքլ Ադամսի հետ (Անգլիա) և կիսեց միավորները:

Մրցաշարի մնացած պարտիաները նույնպես ոչ ոքի ավարտվեցին: Վիշվանաթան Անանդը կիսեց միավորները Վլադիմիր Կրամնիկի հետ, Դևիդ Հոուելը՝ Նայջլ Շորթի, իսկ Լյուկ Մակքշինը՝ Հիկարու Նակամուրայի հետ:

6-րդ տուրից հետո Արոնյանը 6 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը: 11 միավորով առաջին տեղում է Հիկարու Նակամուրան: Մագնուս Կարլսենը, Կրամնիկն ու Մաքշինը ունեն 9-ական միավոր:

7-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Անանդը:

Ժամանակի հսկողությունը 2 ժամ է 40 քայլի համար, այնուհետև 1 ժամ 20 քայլի համար և 15 րոպե մինչ պարտիայի ավարտը՝ 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-ից: Հաղթանակի համար հավելվում է 3 միավոր, ոչ ոքիի համար 1, պարտության համար՝ 0, ոչ ոքի առաջարկելն արգելվում է: