10 դեկտեմբերի 2011 - 11:34 AMT
Դավիթ Նալբանդյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Almirante Brown գավաթի մրցաշարում

Արգենտինայում ավարտվեց Almirante Brown գավաթի խաղարկությունը: Դավիթ Նալբանդյանը եզրափակչում հանդիպել է Խուան Մոնակոյի հետ: Այդ թենիսիստները խաղացին Almirante Brown գավաթի նաև 2010թ. եզրափակչում՝ այն ժամանակ հաղթեց Նալբանդյանը: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց Մոնակոն, նա հաղթեց 6:3, 6:3 հաշվով:

Այդ մրցաշարից հետո Նալբանդյանը դեկտեմբերի 15-18 կմասնակցի Copa Peugeot մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Մարատ Սաֆինը (Ռուսաստան), Խուան Մոնակոն (Արգենտինան), Ջեյմս Բլեյքը (ԱՄՆ), Մերդի Ֆիշը (ԱՄՆ) և Խուան Իգնասիո Չելան (Արգենտինա):