10 դեկտեմբերի 2011 - 17:07 AMT
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ԵԱ-2012 օնլայն խանութ է բացվել

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում բացվել է Եվրոպայի 2012թ. առաջնության օնլայն խանութ, որտեղ երկրպագուները կկարողանան առաջնության լիցենզավորված արտադրանք ձեռք բերել:

«Եթե դուք հնարավորություն չունենաք ներկա գտնվելու Եվրո-2012-ի խաղերին, միևնույն է, կկարողանաք զգալ մայրցամաքային առաջնության մթնոլորտը uefa.com-ի շնորհիվ: ԵԱ-2012 օնլայն խանութը Ուկրաինայում և Լեհաստանում Եվրոպայի առաջնության բազմազան ապրանք է առաջարկում: Տեսականու մի մասն էքսկլյուզիվ է լինելու»,- հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Օնլայն խանութում ձեռք բերված` Եվրոպայի 2012 թվականի առաջնության արտադրանքը գնորդի ցանկությամբ կարող է առաքվել աշխարհի ցանկացած կետ: