12 դեկտեմբերի 2011 - 12:46 AMT
Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիան» Լեհաստանի առաջնությունում առաջ է անցել Լևոն Հայրապետյանի «Լեհիայից»

Լեհաստանի առաջնության 17-րդ տուրում հանդիպեցին Հայաստանի ֆուտբոլիհավաքականի երկու պաշտպաններ՝ Լևոն Հայրապետյանի «Լեհիա» և Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» ակումբները:

Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Յագելոնիան», որը վաստակեց 22 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: «Լեհիան» 17 միավորով, 12-րդ հորիզոնականում է:

Հաջորդ հանդիպումը «Յագելոնիան» կանցկացնի 2012թ փետրվարի 20-ին «Կորոնայի» դեմ, որը 25 միավորով 8-րդ հորիզոնականում է: Իսկ «Լեհիան» 2012թ առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 18 «Կրակովի» դեմ: