4 դեկտեմբերի 2003 - 19:17 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ
Եվրախորհրդարանի նախագահ Փեթ Քոքսը հայտարարել է, որ «տպավորված է եվրոպական չափանիշներին հետեւելու Հայաստանի նախագահի պատրաստակամությամբ»: Նրա խոսքերով, այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ընդլայնվող Եվրամիության հետ Հարավային Կովկասի երկրների ավելի սերտ կապերի ապահովման հեռանկարները: Քննարկվել են նաեւ Հայաստանի հարաբերությունները հարեւանների, մասնավորապես, Վրաստանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: