4 դեկտեմբերի 2003 - 18:23 AMT
ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ 10 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ
Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին դեկտեմբերի 7-ին Հայաստանում քվեարկության համար կբացվի 10 ընտրատեղամաս: Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդագրության համաձայն, դրանցից երկուսը կբացվեն Երեւանում բնակվող ռուսաստանցի քաղաքացիների համար, որոնցից մեկը` դեսպանատան տարածքում: Հինգ ընտրատեղամաս կգործեն Գյումրիյում, մասնավորապես, այնտեղ տեղակայված ռուսական ռազմակայանում եւ սահմանապահ զորամասի տարածքում: Եւս երեք տեղամաս կբացվեն Մեղրիյում, Արմավիրում եւ Արտաշատում` ռուս սահմանապահների տեղակայման տարածքներում: Դեսպանատան կանխատեսմամբ, այդ օրը Հայաստանում կքվեարկեն Ռուսաստանի շուրջ 8000 քաղաքացիներ: