12 դեկտեմբերի 2011 - 21:25 AMT
Իսրայելը գաղտնի զորավարժություններ է անցկացրել Հունաստանի հետ

Իսրայելն ու Հունաստանը նոյեմբերին իսրայելյան Օվդա ռազմակայանում համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել, որոնց մասնակցել են F-15 և F-16 կործանիչներ, Boeing ինքնաթիռներ, հաղորդում են իսրայելյան լրատվամիջոցները:

Այդ զորավարժությունների անցկացման մասին անհայտ պատճառներով չէր հայտարարվել, չնայած, որ այդ երկրների` Հունաստանում կայացած նախորդ համատեղ զորավարժությունները լայնորեն լուսաբանվել էին:

Վերջերս Իսրայելը հաճախ է իր ռազմական հզորության ամրապնդման նպատակով ռազմական զորավարժություններ իրականացնում ՆԱՏՕ-ից իր գործընկերների հետ, նշում է թերթը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Մոտակա օրերին դարձյալ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար Իսրայել պետք է ժամանեն իտալական ռազմական ինքնաթիռներ: