Apple ընկերությունն իր պաշտոնական մամլո հաղորդագրությամբ հայտնում է, որ Mac օպերացիոն համակարգի App Store-ից ներբեռնվել են մոտ 100 միլիոն ծրագրեր մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում։
Այսօր App Store-ում կա ավելի քան 500 000 ծրագիր, որտեղից օգտագործողները ներբեռնել են ավելի քան 18 միլիարդ ծրագիր։
«100 միլիոն ներբեռնված ծրագրերով Mac App Store-ը ամենալայն և ամենաարագ աճող խանութն է համակարգչային շուկայում»,-նշել է Apple-ի մարքեթինգի ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը։
Mac App Store-ում կան բազամաթիվ ուսուցողական ծրագրեր, խաղեր, գրաֆիկայի և դիզայնի, արդյունավետության և այլ ոլորտների ծրագրեր։