4 դեկտեմբերի 2003 - 18:22 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրամիությունը մտադիր է միասնական մոտեցումներ ձեւավորել Հարավային Կովկասի երեք երկրների նկտամամբ: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Վերհյուգենը երեկ երեկոյան Բրյուսելում կայացած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Գ.Վերհյուգենը հայտնել է, որ 2004 թվականին մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այդ այցից հետո, նրա խոսքերով, Եվրոպական հանձնաժողովը քաղաքական որոշում կկայացնի եւ կհնչեցնի իր նոր, միասնական մոտեցումները այդ երեք երկրների նկատմամբ: Գյունտեր Վերհյուգենը եւ Ռոբերտ Քոչարյանը քննարկել են նաեւ հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունները եւ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: