13 դեկտեմբերի 2011 - 11:53 AMT
Facebook-ը փորձարկում է նոր ֆունկցիա

Facebook-ը հաստատել է, որ փորձարկում է նոր ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին անհատական նամակ ուղարկել և այդպես կապ պահպանել Facebook էջերի սեփականատերերի հետ (Facebook page owners)։

Ինչպես նշում է Facebook Insider-ը, սա լավ հնարավորություն է այն ընկերությունների համար, ովքեր նախընտրում են շփվել հաճախորդների հետ անհատապես։ Facebook էջերի սեփականատերերը հնարավորություն են ունենալու ընդունել կամ չընդունել այդ նամակները։

Հիշենք, որ վերջերս Facebook-ը էջերից վերացրեց երկրպագուներին ընդհանուր նամակ ուղարկելու հնարավորությունը։ Սակայն փոխարենը ավելացրեց էջում էջի սեփականատիրոջ հղումը ցուցադրելու հնարավորություն, որը կարող է ծառայել հենց երկրպագու և սեփականատեր շփմանը։