3 դեկտեմբերի 2003 - 23:15 AMT
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԴԱՌՆԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ մերձեցման ճանապարհին հաջորդ քայլը պետք է դառնա Հայաստանին շուկայական տնտեսությամբ պետության կարգավիճակի շնորհումը, ինչը խիստ կարեւոր է միջազգային ասպարեզում երկրի ճանաչման գործընթացում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի համանախագահ Քեննեթ Մյունտերը: Դրանից հետո այդ հարցը կմտնի քաղաքական կարգավորման փուլ, որի լուծումը կախված կլինի թե ԵՄ-ի եւ թե Հայաստանի հետագա գործողություններից: