13 դեկտեմբերի 2011 - 15:52 AMT
Շախմատիստ Վարուժան Հակոբյանը առաջին տեղն է զբաղեցրել ամերիկյան օփենում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը առաջին մրցանակը նվաճեց Օրանժ քաղաքում անցկացված ամերիկյան օփենում: Հակոբյանն 8 հնարավորից վաստակել էր 7 միավոր:

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հարություն Հակոբյանը 5-ական միավորով 28 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 5-րդ և 8-րդ տեղերը: Իսկ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Կամպինաս քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և գլխավորում է աղյուսակը, հաղորդում է armchess.am-ը: