13 դեկտեմբերի 2011 - 16:09 AMT
Հայ եզդիները ՄԱԿ-ից պահանջում են աջակցել Իրաքի եզդիներին

Իրաքի քրդերը ճնշում են եզդիներին՝ այրելով նրանց տները, հայտարարել են Հայաստանի եզդիների ներկայացուցիչները, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև: Հայաստանի եզդիները ՄԱԿ-ին նամակ են փոխանցել՝ խնդրելով միջազգային հանրության կողմից պաշտպանել Իրաքի եզդիներին:

Եզդիները համարվում են քրդական էթնոսի էթնոկրոնական ենթախումբ և խոսում են քրդերենի քուրմանջի բարբառով: Սակայն իրենք իրենց, մեծամասամբ, քուրդ չեն համարում: Աշխարհում եզդիների մոտավոր քանակը կազմում է 2 մլն: Նրանք բնակվում են Իրաքում, Սիրիայում, Իրանում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում: