13 դեկտեմբերի 2011 - 17:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում այժմ տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, կարծում է Շարլ Ազնավուրը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շարլ Ազնավուրը հերթական անգամ քննադատել է Հայաստանի իշխանություններին: «Այժմ իմ երկրում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ դա քաղաքականորեն անընդունելի է: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով՝ նրա կառավարությունը սեփական երկիրը զրկում է երիտասարդությունից. այն մեկնում է: Եվ այդ առումով խնդիրը դարձել է արդեն ոչ թե քաղաքական, այլ համամարդկային: Այն պետք է շտապ լուծել»,- Life Showbiz –ի հետ հարցազրույցում հայտարարել է նա՝ Մոսկվայում կայանալիք իր համերգից առաջ: Հոկտեմբերին Շարլ Ազնավուրը Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը երկրում գոյություն ունեցող մաֆիան է: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանում ոչինչ չի արվում, հասարակ մարդկանց օգնելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ