13 դեկտեմբերի 2011 - 17:35 AMT
Լևոն Զուրաբյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 13-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ:

Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր: