3 դեկտեմբերի 2003 - 21:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Կոնստանտին Գրիշչենկոն երեկ Մաասթրիխում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների մակարդակը, ղարաբաղյան կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ արդիական միջազգային հարցեր: Նախարարները նշել են նաեւ երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման բարձր դինամիկան, ինչի մասին վկայում է նաեւ ապրանքաշրջանառության աճը: Կողմերը ընդգծել են առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նշանակությունը: Ինչպես հայտնել են «Մեդիամաքս» գործակալությանը Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունում, զրուցակիցները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու պետությունների փոխգործակցության բարձր մակարդակը: