13 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT
Բահար Մուրադովա. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը չի ազդի այդ կառույցի գործունեության վրա

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը չի ազդի այդ կառույցի գործունեության վրա: Ինչպես հայտնում է 1news.az-ն, այդ մասին հայտարարել է միլի մեջլիսի փոխնախագահ, ԵԽԽՎ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան: Ըստ նրա, կարելի էր կարծիք հայտնել համանախագահող երկրի փոփոխության դեպքում, սակայն ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա այդ կառույցի աշխատանքի վրա: «Քանի որ համանախագահի փոփոխությունը չի նշանակում Ֆրանսիայի քաղաքականության փոփոխություն, գտնում եմ, որ նոր համանախագահի գործունեությունը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,-հավելել է Մուրադովան: