13 դեկտեմբերի 2011 - 19:13 AMT
Բակո Սահակյանը Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանը հանրապետության տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: