13 դեկտեմբերի 2011 - 19:27 AMT
Ադրբեջանի վրայից հանվել են 2012թ Օլիմպիադայի մեդալների գնման կասկածները

Սիրողական բոնցքամարտի միջազգային ասոցիացիայի Հատուկ կոմիտեն անհիմն համարեց այդ կազմակերպության ղեկավարության կաշառված լինելու վերաբերյալ կասկածները, որի նպատակն էր, իբրև թե, ադրբեջանցի բռնցքամարտիկներին Լոնդոնի 2012թ Օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալների շնորհումը, փոխանցում է lenta.ru-ն:

AIBA ղեկավարների գործունեությունը հետաքննող կոմիտեն ստեղծվել էր 2011 թ սեպտեմբերին BBC հեռուստաալիքով հեռարձակված Newsnight հաղորդումը, որտեղ խոսվում էր սպորտային պաշտոնյաների կաշառման փորձերի մասին: BBC լրագրողները տեղեկատվություն են ստացել, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովը 10 մլն դոլար է փոխանցել Համաշխարհային բռնցքամարտի սերիային՝ WSB, որի մրցաշարերը կացկացվեն AIBA հովանավորությամբ:

AIBA կոմիտեն լրագրողների կողմից առաջադրված մեղադրանքները համարեց չհիմնավորված և ոչ մի հավաստի ապացույց չունեցող: Կոմիտեն հաղորդում է, որ ադրբեջանցի ձեռներեց Համիդ Համիդովը WSB փոխանցել 9 մլն դոլար, սակայն դա արել է կոմերցիոն նպատակներով: Օլիմպիական մեդալների մասին հարցերը, կոմիտեի հաղորդմամբ, ներդրողի հետ չի քննարկվում: Ինչպես հաղորդում է BBC Sport-ը, ընկերությունը շարունակում է պահպանել AIBA-ում ադրբեջանական ներդրումների մասին իր կարծիքը: BBC լրագրողները կապ են հաստատում Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, որն ինքնուրույն հետաքննություն է անցկացնում: