3 դեկտեմբերի 2003 - 19:17 AMT
ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Պաշտոնական Բաքուն բանակցություններ չի վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղադրման վերաբերյալ: Նման պաշտոնական հայտարարություն, «Day.Az»-ի հաղորդագրության համաձայն, արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Բաքվում այսօր սկսվող այցի ներքո ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են ճիշտ հակառակ տեղեկատվություն: Այնուամենայնիվ, ադրբեջնական կառավարության ներկայացուցիչները նշել են, որ չեն բացառում ռազմական համագործակցության հնարավորությունը երկու երկրների միջեւ: Մինչդեռ, ինչպես Բաքվի «Էխո» թերթին է հաղորդել աղբյուրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, «Ադրբեջանի ղեկավարության հետ Դ.Ռամսֆելդի քննարկելիք հարցերից մեկը կդառնա տեղանքի հետախուզման թեման, որտեղ ամերիկացիները հետագայում կցանկանային ունենալ իրենց զինծառայողների տեղակայման կետը»: Աղբյուրի համաձայն, ի նկատի են առնվում Կյուռդամիր, Գալա եւ Հաջի բնակավայրերում տեղակայված նախկին ԽՍՀՄ ռազմական օդակայանները: