14 դեկտեմբերի 2011 - 10:34 AMT
Ռոնալդոյի և Զիդանի ընկերներն աղքատութայն դեմ խաղում հաղթեցին «Համբուրգի» աստղերին»

Դեկտեմբերի 13-ին Համբուրգում տեղի ունեցավ «Աղքատության դեմ» թվով 9-րդ խաղը, որը միավորեց լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդոյին, Զիդանին, Ֆիգուին, Սոլգադոյին, Կանավարոյին, Դրոգբուին ու այլ հայտնի մարզիկների: Մարզիկները ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ են:

Չնայած նրան, որ Ռոնալդոն ու Զիդանը ավարտել են պրոֆեսիոնալ կարիերան, նրանք մեծ պատրաստակամությամբ են մասնակցում բարեգործական ակցիաներին:

«Ռոնալդոն և Զիդանը» թիմը 5:4 հաշվով հաղթել է «Համբուրգի» աստղերին»:

Համբուրգում կայացած ընկերական հանդիպման նպատակն էր միջոցներ հավաքել օգնելու համար Աֆրիկյան պոզի երկրների սովից տառապող բնակիչներին : Վաճառվել էր «Աղքատութայն դեմ խաղի» 30 հազար տոմս: