3 դեկտեմբերի 2003 - 17:46 AMT
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կբանակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ: Այսօր կկայանա նաեւ նրա հանդիպումը Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Հերման դե Քրոյի հետ: Նույն օրը նախատեսվում են Ռ.Քոչարյանի հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի գիտական հետազոտությունների հանձնակատար Ֆիլիպ Բյուսկանի, Եվրահանձնաժողովի առեւտրի հանձնակատար Պասկալ Լամիի եւ Եմ ընդլայնման պատասխանատու Գյունտեր Ֆերհյուգենի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ ղեկավարին Բելգիայի մայրաքաղաքում ուղեկցում են Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները: