14 դեկտեմբերի 2011 - 13:26 AMT
Google-ը պայքարում է ողջ աշխարհում ստրկության դեմ

Google-ը հայտնել է, որ նվիրաբերում է 11,5 մլն դոլար 21-րդ դարում ստրկության դեմ պայքարող կոալիցիաներին։ Աշխարհում այսօր կա մոտ 27 միլիոն ստրկության ենթարկվող մարդ։ Այս մասին գրում է The Associated Press-ը։

Google-ն ասել է, որ այս գումարը նվիրաբերել է ստուգված ընկերությունների, որոնք զբաղվում են բռնաբարության, ստրկության դեմ պայքարով և մարդու իրավունքենրի պաշտպանության քարոզչությամբ։

Այս գումարներն ուղղված են լինելու վերացնելու ստրկությունը ողջ աշխարհում և համապատասխան օրինագծերի մշակմանը։

Օրիանկ նշված նվիրաբերվող գումարից 3,5 մլն դոլար հատկացվելու է Հնդկաստանում ստրկության դեմ պայքարին, 1,7մլն դոլար հատկացվելու է մի քանի մանր կազմակերպությունների, որոնք նույնպես պայքարում են ստրկության դեմ, 1,7 մլն դոլար ամերիկացիներին՝ ստրկությունը կանխելու նպատակով և այլն։