14 դեկտեմբերի 2011 - 14:32 AMT
Ռուսական գրքի հաջորդ տունը կբացվի Արտաշատ քաղաքում

ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի որոշմամբ Արտաշատում առաջիկայում կբացվի Ռուսական գրքի հաջորդ տունը: Դրա համար Արտաշատի կենտրոնում արդեն վարձակալվել է 330 քմ ընդհանուր մակերեսով 2-հարկանի տուն: Իր գործառնական հնարավորություններով խանութը կնմանվի երևանյանին:

Ամբողջ թափով ընթանում են Գյումրիում Ռուսական գրքի տան և Մոսկվայի կենտրոնում Հայկական գրքի տան բացման նախապատրաստական աշխատանքները: Ըստ ԱՊՀ երկրների երիտասարդական միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, բոլոր տները մեկ համակարգ են կազմում, որը ևս մեկ ամուր կապ կստեղծի Ռուսաստանի ու Հայաստանի եղբայրական ժողովրդների միջև:

Արտաշատի Ռուսական գրքի տան բացումը նախանշված է ամանորյա տոների օրերին: