Գրոսմայստեր Գրիգոր-Սեվակ Մխիթարյանը Կամպինաս քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնությունում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: Մխիթարյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյից:
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Բուդապեշտում ավարտված «Առաջին շաբաթ օր» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ գրավեց երրորդ տեղը, հայտնում է armchess.am-ը:
7 միավորով առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Միխայիլ Անտիպովը (Ռուսաստան):