14 դեկտեմբերի 2011 - 17:51 AMT
Եվրո-2012-ի բոլոր աշխատանքները պետք է որակով կատարվեն, կարծում է Ալեքսանդր Պոպովը

Կիևի քաղաքային պետական ադմինիստրացիայի նախագահը իր ենթականերից պահանջել է օգտագործել ամբողջ ներուժը՝ EURO- 2012 նախապատրաստման, քաղաքի բարեկարգման և ենթակառույցների բարելավման համար:

Ալեքսանդր Պոպովը EURO- 2012 նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող ժողովի ժամանակ ասել է, որ մայրաքաղաքն ունի օրինակներ, երբ նման հնարավորությունները կորցրել է:

«Եվրոպայի 2012թ մրցաշարը հերթական հնարավորությունն է: Մենք պետք է այն օգտագործենք ի շահ քաղաքի: Այն ամենն, ինչ մենք անում ենք Եվրոյի նախապատրաստման համար, նախ և առաջ Կիևի բնակիչների համար է: Քանի որ բոլոր աշխատանքները պետք է որակով կատարվեն»,- Պոպովի խոսքերը փոխանցում է unian.net-ը: