Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն զանգահարել է իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիին, հաղորդում է Dünya Bülteni-ն:
Դավութօղլուն Սալեհիից բացատրություն է պահանջել Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման կապակցությամբ հնչած սպառնալիքների վերաբերյալ:
Հրատարակության համաձայն, Սալեհին նշել է, որ այդ հայտարարություններն անձնական բնույթ են կրում և չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը:
Վերջերս Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հուսեյն Իբրահիմին հայտնել է, որ Իրանը ցանկացած գրոհի դեպքում հարված կհասցնի ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված ՀՀՊ-ին: