1 դեկտեմբերի 2003 - 23:15 AMT
ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԻԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյհ Ալլահշուքյուր Փաշազադեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել: Այդ մասին այսօր Փաշազադեն հայտարարել է Հարավային Կովկասի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները, 2004 թվականի մարտին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդ, որին կմասնակցեն նաեւ Հարավային Կովկասի ժողովրդների հոգեւոր առաջնորդները: