15 դեկտեմբերի 2011 - 12:15 AMT
Լույս է տեսել Chrome բրաուզերի նոր տարբերակը՝ Chrome 16-ը

Google-ի նախագծողները ներկայացրել են Chrome բրաուզերի նոր տարբերակը՝ Chrome 16-ը։ Chrome 16-ի գլխավոր նորույթը Chrome հաշիվներն են (accounts)։ Այս մասին տեղեկացնում է Chrome-ի պաշտոնական բլոգը։

Յուրաքանչյուր օգտագործող կարող է մուտք գործել բրաուզեր իր անունով։ Օգտագործողի ցանկացած գործողություն կպահպանվի և այլ համակարգչից նույն անունով մուտք գործելիս, կսինխրոնիզացվի օգտագործողի ողջ պատմությունը, պահպանած էջերը, հավելվածները և բոլոր կարգավորումները;

Դե իսկ եթե օգտագործողն իր բրաուզերը կիսում է նաև ուրիշների հետ, այս դեպքում էլ հնարավոր է ավելացնել նոր օգտագործողի։

Բրաուզեր մուտք գործելու կոճակը գտնվում է կարգավորումներում։