15 դեկտեմբերի 2011 - 13:26 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Միջին կենսաթոշակը Հայաստանում 2012թ. կկազմի մոտ 28 հազար դրամ, իսկ նպաստը՝ 30 հազար դրամ

2012թ. Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում է թոշակների և սոցնպաստների բարձրացում 10 տոկոսով, որի արդյունքում միջին կենսաթոշակը հանրապետությունում 26 000 կդառանա 28 000, իսկ միջին սոցնպաստը կկազմի շուրջ 30 000 դրամ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 15-ին կառավարության նիստի ավարտին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարը հավելել է, որ 2012թ. այս նպատակների համար նախատեսվում է բյուջեից հատկացնել լրացուցիչ 35 մլրդ դրամ՝ 2011թ. բյուջեի հատկացումների համեմատ:

Անդրադառնալով Հայաստանի մշակած համալիր սոցիալական ծրագրին՝ Արթուր Գրիգորյանը պարզաբանել է, որ այն նախատեսում է պարբերական պետական աջակցություն անապահով ընտանիքներին:

ՖՈՏՈՇԱՐՔ