15 դեկտեմբերի 2011 - 13:51 AMT
Telcell տերմինալներով հնարավոր է վճարել iTV ինտերակտիվ հեռուստատեսության հաշիվը

Telcell վճարային համակարգը և iTV-ն սկսել են համագործակցությունը: Այսուհետ iTV -ի հաճախորդները կարող են վճարել իրենց հաշիվները ավելի քան 400 ինքնասպասարկման տերմինալների միջոցով, որոնք միացած են Telcell պրոցեսինգային կենտրոնին, հայտնում է Telcell-ի մամլո ծառայությունը։

Interacive TV օպերատորի կոճակը գտնվում է «Ինտերնետ և IP-Պրովայդերներ» բաժնում, վճարողներից միջնորդավճար չի գանձվում: Ծառայությունը հասանելի է ամեն օր 24 ժամ, վճարումները փոխանցվում են ակնթարթորեն: