15 դեկտեմբերի 2011 - 15:23 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը վերածվում է դեպի Վրաստան թուրքական էքսպանսիայի

«Ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ նորություն չէ, Վրաստանն այն դիտարկում է որպես մերձեցում ՆԱՏՕ-ի հետ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Այդ մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից 1,7 մլն դոլարի սպառազինության անհատույց տրամադրումը Վրաստանին:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ՆԱՏՕ-ում ընդունված կարգ է, երբ անդամության թեկնածուն համագործակցում է դաշինքի անդամ մերձակա երկրի հետ: «Սակայն, ակնհայտ է, որ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը վերածվում է դեպի Վրաստան թուրքական էքսպանսիայի»,-նշել է նա:

Փորձագետը նշել է նաև, որ ճիշտ չի համարում Վրաստանի կողմից Թուրքիայի ընտրությունը որպես օժանդակող երկիր ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու գործում: Ըստ նրա, Թուրքիան դաշինքի առաջատարներից չէ և ինքը ևս ստիպված է աշխատել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ: