1 դեկտեմբերի 2003 - 21:50 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի մարզերի հայ համայնքների ղեկավարների եւ համայնքային խորհուրդների անդամների հետ: Քննարկվել են հայկական արտաքին քաղաքականության ուղղություններին, դեսպանության եւ համայնքների կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ համատեղ միջոցառումների ծրագիրը: Շոշափվել են նաեւ շնորհալի հայ երեխաներին աջակցելու, Ռուսաստանի մարզերի հայազգի երեխաների հանգիստը Հայաստանում կազմակերպման հարցեր: