16 դեկտեմբերի 2011 - 09:19 AMT
Բարաք Օբաման համաձայնել է Իրանի դեմ պատժանիջոցներ ընդունել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է այն օրինագծի հաստատման պատրաստակամությունը, որի համաձայն Իրանի Կենտրանական բանկի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են ընդունվում, հաղորդում է ՌԲԿ: Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը, այս պահին վարչակազմը պատրաստվում է ընդունել այնպիսի պատժամիջոցներ, որոնք վնաս կհասցնեն Իրանի, սակայն ոչ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների էկոնոմիկային:

Ավելի վաղ Օբաման հրաժարվում էր հաստատել օրինագիծը, չնայած որ այն միաձայն ընդունվել էր սենատում:

Օբամայի վարչակազմը արդեն նախազգուշացրել է սենատին օրինագծի ընդունման հնարավոր հետևանքների մասին, այդ թվում նաև նավթի գների բարձրացման և Իրանից նավթ գնող ԱՄՆ դաշնակից-երկրներում տնտեսական դժվարությունների:

Սպասվում է, որ հետագայում օրինագծում փոփոխություններ կմտցվեն, որոնք կապահովեն դրա ճկունությունը: