16 դեկտեմբերի 2011 - 11:22 AMT
Amazon-ը շաբաթական 1 միլիոն Kindle սարքեր է վաճառում

Amazon-ի Kindle Fire պլանշետը 2011-ի վերջին եռամսյակում առաջ կանցնի Apple-ի iPad-ից՝ գրավելով շուկայի 59%-ը։ Այս նոր վերլուծությունը կատարել է IDC վերլուծական ընկերությունը, հայտնում է Apple Insider-ը։

IDC-ն հավատում է, որ iPad-ը դեկտեմբերի վերջում կզիջի դիրքերը, քանի որ Amazon-ի պլանշետները բավական մատչելի են։

IDC ընկերությունը այս վերլուծությունը կատարել է՝ հաշվի առնելով Amazon-ի կատարած հայտարարությունն այն մասին, որ ըստ վիճակագրության Amazon-ը վաճառում է շաբաթը 1 միլիոն Kindle-ներ։ Այս Kindle-ներից համար առաջին վաճառվողը Kindle Fire պլանշետն է։