Dell ընկերությունը այլևս հետաքրքրված չէ նեթբուքերի վաճառքով։ Խոսքը գնում է 10 դյույմ էկրանով նեթբուքերի մասին, որոնք 2011-ին արդեն վաճառքի ճգնաժամ են ապրել, գրում է CNET-ը։
Փոխարենը, Dell-ն այժմ կենտրոնանալու է նոթբուքերի արտադրության վրա։
«Մենք միտված են արտադրել բարակ և հզոր լուծումներով նոթբուքեր, որոնց հետ ենք մենք կապել ու կապում մեր հաջողությունը։ Դրանց թվին է պատկանում, հատկապես XPS շարքը»,-նշել է Dell-ի համաշխարհային սպառողների հանրային կապերի տնօրեն Մեթյու Հաթչիսոնը։
Նրա խոսքով, Dell-ի սպառողներին ավելի շատ գրավում են XPS շարքի 14z և 15z մոդելները։
Պետք է նշել, որ պլանշետների՝ շուկա մուտք գործելու փաստը ողջ աշխարհում կտրուկ նվազեցրեց նեթբուքերի վաճառքը։