16 դեկտեմբերի 2011 - 15:35 AMT
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը

Դեկտեմբերի 16-ին Նյոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Առանձնացվել էին երկու զամբյուղներ. մեկում հայտնվեցին խմբերի հաղթողները, մյուսում՝ հավաքականները, որոնք զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը:

1/8 եզրափակչում կխաղան «Լիոն»-ԱՊՕԷԼ, «Նապոլի»-«Չելսի», «Միլան»-«Արսենալ», «Բազել»-«Բավարիա», «Բայեր»-«Բարսելոնա», ԲԿՄԱ-«Ռեալ», «Զենիթ»-«Բենֆիկա» և «Օլիմպիկ»-«Ինտեր» զույգերը:

1/8 եզրափակչի առաջին խաղերը հաղթող թիմերի համար արտագնա կլինեն: Դրանք նախատեսվում են փետրվարի 14/15 և 21/22: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 6/7 և 13/14: 1/8 եզրափակչում չեն կարող հանդիպել նույն խմբի երկու թիմեր, ինչպես նաև նույն երկրի ներկայացուցիչներ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանս արենայում»: